Նորություններ

31/10/2013

Այսուհետ www.e-cadastre.am կայքէջում հասանելի կլինեն նաև ավարտական փաստաթղթերը


Այսուհետ www.e-cadastre.am կայքի միջոցով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման դիմումներ ներկայացնելու դեպքում դիմողները հնարավորություն կունենան անմիջապես իրենց անձնական տիրույթում ծանոթանալ նաև այդ դիմումների հիման վրա հարուցված վարույթների արդյունքում կազմված ավարտական փաստաթղթերի (իրավունքի գրանցման վկայական, միասնական տեղեկանք, այլ տեղեկանքներ) ոչ պաշտոնական օրինակներին:

Հիշեցնում ենք, որ ավարտական փաստաթղթերի պաշտոնական օրինակները հնարավոր է ստանալ կադաստրի պետական կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակից` անկախ դիմումի ներկայացման կամ դիմումի առարկա հանդիսացող անշարժ գույքի գտնվելու վայրից: