Պայմանագրեր

ՀԱՐԳԵԼԻ ԱՅՑԵԼՈՒ

           Կայքէջի այս բաժնում Դուք կարող եք Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 1851-Ն որոշմամբ հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերով էլեկտրոնային եղանակով կազմել անշարժ գույքի նկատմամբ համապատասխան պայմանագիրը:

           Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 5-րդ գլխի պահանջներին համապատասխան կայքէջի այս բաժնում տեղադրված օրինակելի պայմանագրերի էլեկտրոնային ձևաթղթերի միջոցով գործարքները կնքվում են կողմերի ստորագրությունների իսկության ճանաչման ձևով, որի նպատակով պայմանագրի կողմերը պետք է անձամբ ներկայանան ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի որևէ 1 սպասարկման գրասենյակ` պայմանագրի փաստաթուղթը ստորագրելու նպատակով:

ՀՀ կառավարության 22.12.2011թ. թիվ 1851-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջների համաձայն` օրինակելի պայմանագրերի միջոցով գործարքներ մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը կնքվելու են միայն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի` Երևան քաղաքում տեղակայված սպասարկման գրասենյակներում :