Խնդրում ենք մուտք գործել «ԵՍ֊ԵՄ» համակարգի Նույնականացման քարտի միջոցով
ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻ,
Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմում ներկայացնելու նպատակով ՀՀ Կադաստրի կոմիտեի www.e-cadastre.am պաշտոնական կայքէջում գրանցված անձինք իրենց անձնական տիրույթում կարող են լրացնել կայէջում տեղադրված համապատասխան դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը, որի բովանդակությունը պետք է համապատասխանի “Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին” ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին: Դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը լրացնելուց և դիմողի էլեկտրոնային ստորագրությամբ հաստատվելուց հետո` այն մուտքագրվում է կայքէջի դիմումները ներկայացնելու էլեկտրոնային համակարգ:
Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու” կարգով սահմանված էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներով պետական գրանցման ծառայության վճարը, ինչպես նաև պետական տուրքը վճարվում են կայքէջում` վճարահաշվային համակարգի միջոցով:
Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման դիմումները և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու” կարգով նախատեսված կասեցման հիմքերի բացակայության դեպքում էլեկտրոնային համակարգ ներկայացված դիմումը մուտքագրվում է անշարժ գույքի գրանցման ավտոմատացված էլեկտրոնային համակարգ և դիմումի ընդունման ստացականի էլեկտրոնային տարբերակն ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեով: