Նորություններ

01/06/2020

Հայտարարություն


Հարգելի գործընկերներ,

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 1441-ն որոշման մեջ կատարված փոփոխությունները և լրացումները ( ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1441-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի 829-Ն որոշում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142765)՝ որակավորում ունեցող անձանց որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է․

ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում հայտատուի մասնագիտական որակավորման մշտական գործող հանձնաժողովի կազմում որակավորված մասնագետներ ընդգրկվելու համար կարող են դիմել ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեության բնագավառում որակավորման վկայական ունեցող այն անձինք, որոնց որակավորման վկայականները դիմելու պահին գործողության մեջ են,  ունեն բարձրագույն մասնագիտական կրթություն (հողաշինարարության, գեոդեզիայի, քարտեզագրության բնագավառներում, գիտական աստիճան, Հայաստանի Հանրապետության տարածքում վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարի գործունեություն են ծավալում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության ոլորտում:

Հանձնաժողովի անդամի թեկնածության դիմումում անհրաժեշտ է նշել հետևյալ պարտադիր տեղեկությունները՝ դիմումատուի անունը, ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, աշխատանքի վայրը «անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ անվանումը և ՀՎՀՀ»: Դիմումի հետ միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ պարտադիր փաստաթղթերը․

բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), որակավորման վկայականի, անձնագրի մասնագիտական գործունեություն ծավալելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենները «օրինակ, աշխատանքային գրքույկի պատճենը, տեղեկանք գործատուից, աշխատանքային պայմանագրի պատճենը և այլն»։ Դիմումատուի հայեցողությամբ դիմումին կից կարող է ներկայացվել նաև իր մասնագիտական գործունեության վերաբերյալ այլ փաստաթղթերի պատճեններ։

Թեկնածության դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ընդունվում են փոստով (ք. Երևան, Արշակունյաց 7) կամ էլեկտրոնային եղանակով (info@cadastre.am)` 2020  թվականի հունիսի 1-ից մինչև 2020 թվականի հունիսի 15-ը:  

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2020 թվականի հունիսի 15-ը ներառյալ:

Դիմումին կից պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերից որևէ մեկի բացակայությունը, ինչպես նաև վերը նշված պահանջներին չբավարարելը հիմք է դիմումատուի թեկնածությունը չքննարկելու համար։