Խնդրում ենք մուտք գործել «ԵՍ֊ԵՄ» համակարգի միջոցով
13/01/2025
Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգը ինտեգրվել է Քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների հարթակի հետ, որը հնարավորություն է տալիս պետական գրանցման դիմումին կից ներկայացնել շինարարության թույլտվություններ և քաղաքաշինական այլ փաստաթղթեր՝ հատուկ ծածկագրերի մուտքագրման միջոցով։ Այս փոփոխության արդյունքում՝ Հայաստանի անշարժ գույքի տեղեկատվական համակարգում և էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում (e-cadastre.am) ներդրվել է նոր գործիք, որի միջոցով ներկայացվող փաստաթղթերը կցագրվում են մեկ գործիքով։ Փաստաթղթերը (ներառյալ՝ շինարարության թույլտվություններ և քաղաքաշինական այլ փաստաթղթեր) կցագրելու համար վերոհիշյալ հարթակների փաստաթղթերի կցագրման դաշտում անհրաժեշտ է ընտրել փաստաթղթի անվանումը և մուտքագրել ծածկագիրը։