Խնդրում ենք մուտք գործել «ԵՍ֊ԵՄ» համակարգի միջոցով
03/01/2025
Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում ներդրվել է հասցեների ռեեստրի քարտեզագրական բաղադրիչը, որը հասանելի է ՀՀ բոլոր համայնքներին։
Ներդրված քարտեզագրական միջավայրը համայնքներին հնարավորություն է տալիս ստանալ անընդհատ թարմացվող տարածական տեղեկատվություն անշարժ գույքի հասցեների վերաբերյալ և ապահովել ռեեստրի տեղեկատվական բազայի ամբողջականությունը ու ճշտությունը սահմանված ստանդարտներին համապատասխան:
Հարթակը միաժամանակ ապահովում է գույքերի հասցեավորման գործընթացի պարզեցված ընթացակարգ՝ որոշ բաղադրիչների ինքնաշխատ ձևավորմամբ։